Արման Ավանեսյանը նվաճեց սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում 9:1 հաշվով հաղթեց խորվաթ մրցակցին։
Ավելի վաղ Հայաստանի թիմը նվաճել էր 5 բրոնզե մեդալ։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղն է գրավել Դավիթ Հովսեփյանը, մարտական սամբոյի 79կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը։
Առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) եւ Ավետիք Պողոսյանը (88 կգ) մարտական սամբոյում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի