00:57  ,  24 ապրիլի, 2025

«Արսենալը» ոչ ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասը» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան լեհ պաշտպան Յակուբ Կիվյորն ու բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Քրիսթալ Փելասի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն եւ ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

«Արսենալը» 67 միավորով երկրորդն է, «Քրիսթալ Փելասը» 12-րդ տեղում է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:2

Յակուբ Կիվյոր, 3, Լեանդրո Տրոսարդ, 42 - Էբերեչի Էզե, 27, Ժան-Ֆիլիպ Մատետա, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում