12:08  ,  23 ապրիլի, 2025

ՊՍԺ-ն գերազանցել է «Միլանի» ռեկորդը

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն «Նանտի» հետ 1:1 հաշվով խաղալու շնորհիվ գերազանցել է Եվրոպայի առաջատար հինգ լիգաներում արտագնա հանդիպումների անպարտելի շարքի ռեկորդը, որը պատկանում էր իտալական «Միլանին»։

Փարիզյան թիմը Ֆրանսիայի առաջնության նախորդ 39 արտագնա հանդիպումներում ունեցել է 30 հաղթանակ, 9 ոչ ոքի։

«Միլանը» ռեկորդը սահմանել էր 1993 թվականին։

Ֆրանսիայի առաջնության 30 տուրից հետո ՊՍԺ-ն 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը ժամանակից շուտ էր ապահովել տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news