00:59  ,  23 ապրիլի, 2025

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Աստոն Վիլային»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

7-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի գոլը։ 18-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց պորտուգալացի կիսապաշտպան Մատեուս Նունիեսը։

«Մանչեսթեր Սիթին» 61 միավորով երրորդն է, «Աստոն Վիլան» 7-րդ տեղում է՝ 57 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 2:1 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 7, Մատեուս Նունիես, 90+4 - Մարկուս Ռեշֆորդ, 18, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news