00:36  ,  23 ապրիլի, 2025

ՊՍԺ-ն բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրից տեղափոխված խաղում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նանտին»։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի` 1:1:

33-րդ հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

84-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Դուգլասը։

ՊՍԺ-ն վաստակել է 78 միավոր, «Նանտը» 31 միավորով 14-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)

Դուգլաս, 84 - Վիտինյա, 33

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news