15:43  ,  22 ապրիլի, 2025

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողը վերադարձավ երրորդ լիգայի ակումբ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Կեւին Ֆոլանդը վերադարձել է հարազատ «Մյունխեն-1860» ակումբ, որտեղից սկսել է կարիերան։

32-ամյա ֆուտբոլիստը «Մյունխեն-1860»-ից տեղափոխվել էր «Հոֆենհայմ», այնուհետեւ խաղացել է նաեւ «Բայերում», «Մոնակոյում» եւ «Ունիոն Բեռլինում»։

«Մյունխեն-1860»-ը հանդես է գալիս երրորդ լիգայում եւ 7-րդ տեղում է այժմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print