00:58  ,  22 ապրիլի, 2025

«Նոթինգեմ Ֆորեսթը» հաղթեց «Տոտենհեմին» եւ երրորդն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» Լոնդոնում հյուրընկալվեց «Տոտենհեմին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը եւ նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը։

«Տոտենհեմի» գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 60 միավորով երրորդն է, «Տոտենհեմը» 16-րդ տեղում է՝ 37 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 87 - Էլիոթ Անդերսոն, 5, Քրիս Վուդ, 16

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում