23:01  ,  16 ապրիլի, 2025

ԱԱ. Հայաստանի հավաքականը պարտվեց Քուվեյթին՝ 4:5 (տեսանյութ)

Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տուրում մրցեց Քուվեյթի հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով: Ավելացված ժամանակում քուվեյթցիները հաթեցին 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը տարավ աշխարհի առաջնությունում:

Օրվա մյուս հանդիպումներում Ինդոնեզիան 7:4 հաշվով հաղթեց Մալայզիային, Ուզբեկստանը 20:0 հաշվով ջախջախեց Իրանի թիմին:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել էր Մալայզիայի թիմին, երկրորդ տուրում՝ բուլիտներով 3:2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի նկատմամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում