23:01 16 ապրիլի, 2025Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տուրում մրցեց Քուվեյթի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով: Ավելացված ժամանակում քուվեյթցիները հաթեցին 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը տարավ աշխարհի առաջնությունում:
Օրվա մյուս հանդիպումներում Ինդոնեզիան 7:4 հաշվով հաղթեց Մալայզիային, Ուզբեկստանը 20:0 հաշվով ջախջախեց Իրանի թիմին:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել էր Մալայզիայի թիմին, երկրորդ տուրում՝ բուլիտներով 3:2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.