Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում։ Նա մինչեւ 18 տարեկան առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարում անցկացնում է 20 հանդիպում։
Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» տանը 4:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային», Յամալը նաեւ մեկ գոլ էր խփել։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2027 թվական։ Transfermarkt-ը Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի