Լամին Յամալի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

13:40   10 ապրիլի, 2025

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում։ Նա մինչեւ 18 տարեկան առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարում անցկացնում է 20 հանդիպում։

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» տանը 4:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային», Յամալը նաեւ մեկ գոլ էր խփել։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2027 թվական։  Transfermarkt-ը Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.