11:56  ,  10 ապրիլի, 2025

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։

Քառյակում են երկուական գոլ խփած «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ու «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը, մեկ գոլ խփած վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ) եւ Իտալիայի չեմպիոն «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-16-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4:0 (տեսանյութ)

Ռաֆինյա, 25, Ռոբերտ Լեւանդովսկի, 48, 66, Լամին Յամալ, 77

ՊՍԺ - «Աստոն Վիլա»՝ 3:1 (տեսանյութ)

Դեզիրե Դուե, 39, Խվիչա Կվարացխելիա, 49, Նունու Մենդեշ, 90+2 - Մորգան Ռոջերս, 35

«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:0 (տեսանյութ)

Դեքլան Ռայս, 58, 70, Միկել Մերինո, 75

«Բավարիա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 85 - Լաուտարո Մարտինես, 38, Դավիդե Ֆրատեզի, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English