11:56 10 ապրիլի, 2025Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։
Քառյակում են երկուական գոլ խփած «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ու «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը, մեկ գոլ խփած վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ) եւ Իտալիայի չեմպիոն «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։
Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-16-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4:0 (տեսանյութ)
Ռաֆինյա, 25, Ռոբերտ Լեւանդովսկի, 48, 66, Լամին Յամալ, 77
ՊՍԺ - «Աստոն Վիլա»՝ 3:1 (տեսանյութ)
Դեզիրե Դուե, 39, Խվիչա Կվարացխելիա, 49, Նունու Մենդեշ, 90+2 - Մորգան Ռոջերս, 35
«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:0 (տեսանյութ)
Դեքլան Ռայս, 58, 70, Միկել Մերինո, 75
«Բավարիա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)
Թոմաս Մյուլեր, 85 - Լաուտարո Մարտինես, 38, Դավիդե Ֆրատեզի, 88
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.