00:58  ,  5 դեկտեմբերի, 2012

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան առաջնության արդյունքները

Ավարտվեց ձյուդոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին տարբեր մարզերի 21 թիմերի շուրջ 229 պատանիներ, 12 աղջիկներ:

Աղջիկներ

48կգ` Դիանա Աղաջանյան (Նոր Հաճն)

52կգ` Լիաննա Միքայելյան (Մասիս)

57կգ` Գոհար Միքայելյան (Գյումրի)

+57կգ` Վիկտորյա Միսակյան (ԵՕՀՊՄՔ)

Տղաներ

50կգ` Էդուարդ Գրիգորյան (ԵՕՀՊՄՔ)

55կգ` Շահեն Աբաղյան (Հրազդան)

60կգ` Հարություն Դերմիշյան (ՍՁՕՄԴ)

66կգ` Կամո Օհանյան (Դինամո)

73կգ` Ավետիք Գրիգորյան (ԵՕՀՊՄՔ)

81կգ` Գրիգոր Սահակյան (ԳՕՀՊՄՔ)

90կգ` Վլադիմիր Ղարիբյան (Գյումրի)

+90կգ` Ժորա Լագզյան (ԵՀՄՄ)

Այս առաջնության արդյունքում կձեւավորվի պատանիների հավաքական թիմը, որը կնախապատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնությանը (Էստոնիա), Եվրոպական օլիմպիական փառատոնին (Հոլանդիա) եւ աշխարհի առաջնությանը (ԱՄՆ): Ի դեպ աշխարհի առաջնությունը միակ վարկանիշային մրցաշարն է 2014թ. կայանալիք պատանիների 2-րդ օլիմպիական խաղերի համար (Չինաստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում