11:11  ,  6 ապրիլի, 2025

Մաքս Ֆերստապենը՝ չորրորդ տարին անընդմեջ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») չորրորդ տարին անընդմեջ հաղթեց Ճապոնիայի Մեծ մրցանակի մրցարշավում։

Լավագույն եռյակում են նաեւ «Մաքլարենի» ներկայացուցիչներ Լանդո Նորիսն ու Օսկար Պիաստրին։

Ֆերստապենը 64-րդ հաղթանակը տարավ կարիերայում։

Ընդհանուր հաշվարկի առաջատարը Լանդո Նորիսն է՝ 62 միավոր։ Ֆերստապենը հետ է 1 միավոր։

Ֆորմուլա-1, Ճապոնիայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 53 շրջան
    2. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +1.423
    3. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ +2.129
    4. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +16.097
    5. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +17.362
    6. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես»)՝ +18.671
    7. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ +29.182
    8. Իսակ Հաջար («Ռեյսինգ Բուլզ»)՝ +37.134
    9. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս»)՝ +40.367
    10. Օլիվեր Բերման («Հաաս»)՝ +54.529

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print