02:09  ,  2 ապրիլի, 2025

«Ռեալը» 4:4 հաշվով խաղաց «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Արքայական թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց «Ռեալ Սոսիեդադին»։

Հիմնական ժամանակում 4:3 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադը»։ Լրացուցիչ ժամանակում Արքայական թիմի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խփեց միակ գոլը, որը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին դուրս բերեց եզրափակիչ։

Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 1:0 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 2-ին կվիճարկեն Մադրիդի «Աթլետիկոն» ու «Բարսելոնան», որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4:4 (3:4, 1:0), (առաջին խաղ՝ 1:0)

Էնդրիկ, 30, Ջուդ Բելինգեմ, 82, Օրելիեն Տչուամենի, 86, Անտոնիո Ռյուդիգեր, 115 - Անդեր Բարենեչեա, 16, Դավիդ Ալաբա, 72, ինքնագոլ, Միկել Օյարսաբալ, 80, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news