20:42  ,  4 դեկտեմբերի, 2012

Ռամոն Կալդերոն. Ֆլորենտինո Պերեսը խամաճիկ է Մոուրինյոյի ձեռքում

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը առիթը բաց չի թողել կշտամբել Արքայական ակումբի ներկա ղեկավարությանը Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ։

«Պետք չէ մեղադրել Մոուրինյոյին։ Նրա մեղքը չէ, որ բերել են թիմ եւ բացարձակ իշխանություն են տվել։ Ֆլորենտինո Պերեսը կախվածության մեջ է գլխավոր մարզիչից։ Ֆլորենտինո Պերեսը պարզապես խամաճիկ է Ժոզե Մոուրինյոյի ձեռքում»,- Կալդերոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ շրջանառվում է Մոուրինոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում