00:24  ,  30 մարտի, 2025

Անգլիայի գավաթ․ «Նոթինգեմ Ֆորեսթը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Նոթինգեմ Ֆորեսթը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց «Բրայթոնին»՝ 4:3: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ «Քրիսթալ Փելասը», որը 3:0 հաշվով հաղթել էր «Ֆուլհեմին»։

Մարտի 30-ին «Բորնմուտը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին», «Փրեսթոնը»՝ «Աստոն Վիլային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում