Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Սենթ Էթիեին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 6:1 հաշվով։
9-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո փարիզյան թիմը հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին, իսկ երկրորդ խաղակեսում եւս 5 գոլ խփեց։
ՊՍԺ-ն 22 հաղթանակ է տարել, 5 խաղ ավարտել է ոչ ոքի, պարտություն չի կրել եւ 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Մարսելն» ունի 49 միավորով։ Եթե «Մոնակոն» ու «Նիցան» այս տուրում խաղան ոչ ոքի ՊՍԺ-ն կհռչակվի չեմպիոն առաջնության ավարտից 7 տուր առաջ։
Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր
«Սենթ Էթիեն» - ՊՍԺ՝ 1:6
Լուկաս Ստասին, 9 – Գոնսալու Ռամուշ, 43, 11մ, Խվիչա Կվարացխելիա, 50, Դեզիրե Դուե, 53, 66, Ժոաու Նեւեշ, 62, Իբրահիմ Մբայե, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի