13:28  ,  4 դեկտեմբերի, 2012

Կարլո Նիկոլինի. Հենրիխ Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է

Հենրիխ Մխիթարյանի խաղին հետեւում ենք 16 տարեկանից, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի օգնական Կարլո Նիկոլինին: Իտալացի մասնագետը կարծիք է հայտնել «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի խաղի վերաբերյալ:

«Մենք սկսեցինք հետեւել Մխիթարյանի խաղին, երբ նա դարձավ 16 տարեկան: Հիմա նա 23 տարեկան է եւ ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- Նիկոլինիի խոսքը փոխանցում է «Террикон»-ը՝ հղում անելով Tuttosport-ին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ: Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ