13:28 4 դեկտեմբերի, 2012Հենրիխ Մխիթարյանի խաղին հետեւում ենք 16 տարեկանից, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի օգնական Կարլո Նիկոլինին: Իտալացի մասնագետը կարծիք է հայտնել «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի խաղի վերաբերյալ:
«Մենք սկսեցինք հետեւել Մխիթարյանի խաղին, երբ նա դարձավ 16 տարեկան: Հիմա նա 23 տարեկան է եւ ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- Նիկոլինիի խոսքը փոխանցում է «Террикон»-ը՝ հղում անելով Tuttosport-ին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ: Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.