Հենրիխ Մխիթարյանի խաղին հետեւում ենք 16 տարեկանից, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի օգնական Կարլո Նիկոլինին: Իտալացի մասնագետը կարծիք է հայտնել «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի խաղի վերաբերյալ:
«Մենք սկսեցինք հետեւել Մխիթարյանի խաղին, երբ նա դարձավ 16 տարեկան: Հիմա նա 23 տարեկան է եւ ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- Նիկոլինիի խոսքը փոխանցում է «Террикон»-ը՝ հղում անելով Tuttosport-ին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ: Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի