00:55  ,  17 մարտի, 2025

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Լեսթեր Սիթիից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Լեսթեր Սիթին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից աչքի ընկան դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն ու պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 37 միավորով 13-րդն է, «Լեսթեր Սիթին» նախավերջինն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3 (տեսանյութ)

Ռասմուս Հոյլունդ, 28, Ալեխանդրո Գարնաչո, 67, Բրունու Ֆերնանդեշ, 90

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English