20:56  ,  15 մարտի, 2025

«Նոթինգեմ Ֆորեսթը» հաղթեց եւ ամրապնդվեց երրորդ տեղում, «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալվեց «Իպսվիչ Թաունին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 54 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում։ «Իպսվիչ Թաունը» 18-րդն է՝ 17 միավոր։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բրայթոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

«Մանչեսթեր Սիթին» 48 միավորով 5-րդն է, «Բրայթոնը» 7-րդ տեղում է՝ 47 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Իպսվիչ Թաուն» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2:4 (տեսանյութ)

Իենս Կայուստե, 82, Ջորջ Հիրսթ, 90+3 - Նիկոլա Միլենկովիչ, 35, Էնթոնի Էլանգա, 37, 41, Ժոտա Սիլվա, 87

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 2:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 11, 11մ, Օմար Մարմուշ, 39 - Պերվիս Էստուպինիան, 21, Աբդուկոդիր Խուսանով, 48, ինքնագոլ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news