01:54  ,  11 մարտի, 2025

«Նյուքասլը» հաղթեց «Վեստ Հեմին» եւ հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալվեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Միակ գոլը 63-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։

«Նյուքասլ Յունայթեդը» 47 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ 6-րդն է։ «Վեստ Հեմը» 16-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 0:1 

Բրունո Գիմարայնս, 63

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English