00:44  ,  10 մարտի, 2025

ԱԱ․ Էլիդա Քոչարյանի հաղթական մեկնարկը

Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Սերբիայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի չորս ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների կրկնակի չեմպիոն,  60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց ռումինացի Կլաուդիա Նեչիտային:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Եկատերինա Սիչեւան, Անուշ Գրիգորյանը եւ Սոնա Հարությունյանը:

54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչեւայի (Հայաստան) մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ադրբեջանցի Ռահիմովան։

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ան (Հյուսիսային Կորեա) - Բրիտո (Վենեսուելա) զույգի հաղթողի հետ։

63 կգ քաշային Սոնա Հարությունյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի Սորոկինա (Լատվիա) - Բոբոյորովա (Տաջիկստան) դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news