23:38  ,  5 մարտի, 2025

ՉԼ․ «Ինտերը» պարտության մատնեց «Ֆեյենորդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։ Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 38, Լաուտարո Մարտինես, 50

Չիրացրած 11մ՝ Պյոտր Զելինսկի («Ինտեր»), 65

«Բավարիա» (Գերմանիա) - «Բայեր Լեւերկուզեն» (Գերմանիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 00:00

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում