23:38 5 մարտի, 2025Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։ Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Ինտերի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)
Մարկուս Տյուրամ, 38, Լաուտարո Մարտինես, 50
Չիրացրած 11մ՝ Պյոտր Զելինսկի («Ինտեր»), 65
«Բավարիա» (Գերմանիա) - «Բայեր Լեւերկուզեն» (Գերմանիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 00:00
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 00:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.