22:52  ,  2 մարտի, 2025

«Ռոմայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» ընդունեց Ա Սերիայի նորեկ «Կոմոյին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

44-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Լուկաշ Դա Կունյան։

Իտալացի Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան բելգիացի հարձակվող Ալեքսիս Սալեմակերսն ու ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

«Ռոման» 43 միավորով 8-րդն է, «Կոմոն» 13-րդ տեղում է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռոմա» - «Կոմո»՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքսիս Սալեմակերս, 61, Արտյոմ Դովբիկ, 76 - Լուկաշ Դա Կունյա, 44

Հեռացում՝ Մարկ-Օլիվեր Կեմպֆ («Կոմո»), 63, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English