22:52 2 մարտի, 2025Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» ընդունեց Ա Սերիայի նորեկ «Կոմոյին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
44-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Լուկաշ Դա Կունյան։
Իտալացի Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան բելգիացի հարձակվող Ալեքսիս Սալեմակերսն ու ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։
«Ռոման» 43 միավորով 8-րդն է, «Կոմոն» 13-րդ տեղում է՝ 28 միավոր։
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ռոմա» - «Կոմո»՝ 2:1 (տեսանյութ)
Ալեքսիս Սալեմակերս, 61, Արտյոմ Դովբիկ, 76 - Լուկաշ Դա Կունյա, 44
Հեռացում՝ Մարկ-Օլիվեր Կեմպֆ («Կոմո»), 63, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.