Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տնային խաղում մրցեց «Պլիմուտ Արգայլի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
Մանչեսթերյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Նիկո Օ’Ռայլին։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Աստոն Վիլան», «Քրիսթալ Փելասը», «Փրեսթոնը», «Բորնմուտը»։
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Պլիմուտ Արգայլ»՝ 3:1
Նիկո Օ’Ռայլի, 45+1, 76, Կեւին Դե Բրույնե, 90 - Մաքսիմ Տալովերով, 38
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի
19:40 , 10 հոկտեմբերի
18:54 , 10 հոկտեմբերի 
18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի