02:30  ,  27 փետրվարի, 2025

Էնդրիկի գոլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Սան Սեբաստիանում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

19-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Էնդրիկը։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենան ապրիլի 1-ին։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 

Էնդրիկ, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news