01:48  ,  24 փետրվարի, 2025

Հակիմիի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 3:2 հաշվով պարտության մատնեց «Լիոնին»։

Փարիզյան թիմից դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Լիոնը» 6-րդ է՝ 36 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 2:3 (տեսանյութ)

Ռայան Շերկի, 83, Կորենտին Տոլիսո, 90+2 - Աշրաֆ Հակիմի, 53, 85, Ուսման Դեմբելե, 59

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news