22:26  ,  23 փետրվարի, 2025

«Բավարիան» ուժեղ էր «Այնտրախտից»՝ 4:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն, գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան ու Սերժ Գնաբրին։

«Բավարիան» 58 միավորով առաջատարն է եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերից»։ «Այնտրախտը» երրորդն է՝ 42 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 4:0 

Մայքլ Օլիսե, 45+3, Հիրոկի Իտո, 61, Ջամալ Մուսիալա, 83, Սերժ Գնաբրի, 90+3

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում