22:26 23 փետրվարի, 2025Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն, գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան ու Սերժ Գնաբրին։
«Բավարիան» 58 միավորով առաջատարն է եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերից»։ «Այնտրախտը» երրորդն է՝ 42 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 4:0
Մայքլ Օլիսե, 45+3, Հիրոկի Իտո, 61, Ջամալ Մուսիալա, 83, Սերժ Գնաբրի, 90+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.