22:23  ,  23 փետրվարի, 2025

«Լիվերպուլը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց առաջատար «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմից գոլերը խփեցին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ու հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։ Երկուսն էլ նաեւ գոլային փոխանցում կատարեցին։

«Լիվերպուլը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է՝ 44 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 14, Դոմինիկ Սոբոսլաի, 37

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news