01:51  ,  11 փետրվարի, 2025

Անգլիայի գավաթ․ «Քրիսթալ Փելասը» 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

«Քրիսթալ Փելասը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Լոնդոնյան թիմը հյուրընկալվեց «Դոնքասթեր Ռովերսին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Գոլերը խփեցին կոլումբացի պաշտպան Դանիել Մունյոսն ու հյուսիսիռլանդացի կիսապաշտպան Ջասթին Դեւենին։

1/8 եզրափակիչում «Քրիսթալ Փելասի» մրցակիցը կլինի «Միլուոլը»։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Դոնքասթեր Ռովերս» - «Քրիսթալ Փելաս»՝ 0:2 

Դանիել Մունյոս, 32, Ջասթին Դեւենի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English