01:39  ,  11 փետրվարի, 2025

«Ինտերը» պարտության մատնեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Ինտերն» ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին հյուրերի խորվաթ պաշտպան Մարին Պոնգրաչիչի ինքնագոլից հետո։

44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Ինտերի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը, եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան։

«Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփեց ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին։

«Ինտերը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ֆիորենտինան» 6-րդ տեղում է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 2:1 

Մարին Պոնգրաչիչ, 28, ինքնագոլ, Մարկո Արնաուտովիչ, 52 - Ռոլանդո Մանդրագորա, 44, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news