01:39 11 փետրվարի, 2025Իտալիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Ինտերն» ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին հյուրերի խորվաթ պաշտպան Մարին Պոնգրաչիչի ինքնագոլից հետո։
44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Ինտերի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը, եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան։
«Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփեց ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Ինտերը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ֆիորենտինան» 6-րդ տեղում է՝ 42 միավոր։
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 2:1
Մարին Պոնգրաչիչ, 28, ինքնագոլ, Մարկո Արնաուտովիչ, 52 - Ռոլանդո Մանդրագորա, 44, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.