23:54  ,  9 փետրվարի, 2025

Անգլիայի գավաթ․ «Աստոն Վիլան» պարտության մատնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Աստոն Վիլան» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Աստոն Վիլայի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպաններ Ջեյքոբ Ռեմսին եւ Մորգան Ռոջերսը։ «Տոտենհեմից» աչքի ընկավ թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։

«Աստոն Վիլան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 2:1 

Ջեյքոբ Ռեմսի, 2, Մորգան Ռոջերս, 65 - Մատիս Տել, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում