02:03  ,  8 փետրվարի, 2025

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ, Դեմբելեի դուբլը, Կվարացխելիայի առաջին գոլը նոր թիմում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Մոնակոյի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան եւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որն առաջին գոլը խփեց փարիզյան ակումբում։

ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մոնակոն» երրորդն է՝ 37 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 4:1 (տեսանյութ)

Վիտինյա, 6, Խվիչա Կվարացխելիա, 54, Ուսման Դեմբելե, 90 - Դենիս Զաքարիա, 17

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում