Իտալիայի առաջնության 14-րդ տուրի անավարտ մնացած խաղում (0:0) չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
2024թ․ դեկտեմբերի 1-ին այս հանդիպումը մնացել էր անավարտ, քանի որ Ֆլորենցիան ներկայացնող թիմի խաղացող Էդոարդո Բովեն կորցրել էր գիտակցությունը։ Հանդիպումը վերսկսվեց 17-րդ րոպեից։
«Ֆիորենտինայից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մոյզե Քինը։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ իտալացի պաշտպան Լուկա Ռանիերին։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին։
«Ինտերը» 23 խաղից հետո 51 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավոր։ «Ֆիորենտինան» չորրորդն է՝ 42 միավոր։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 3:0
Լուկա Ռանիերի, 59, Մոյզե Քին, 68, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի