01:31 7 փետրվարի, 2025Իտալիայի առաջնության 14-րդ տուրի անավարտ մնացած խաղում (0:0) չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
2024թ․ դեկտեմբերի 1-ին այս հանդիպումը մնացել էր անավարտ, քանի որ Ֆլորենցիան ներկայացնող թիմի խաղացող Էդոարդո Բովեն կորցրել էր գիտակցությունը։ Հանդիպումը վերսկսվեց 17-րդ րոպեից։
«Ֆիորենտինայից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մոյզե Քինը։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ իտալացի պաշտպան Լուկա Ռանիերին։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին։
«Ինտերը» 23 խաղից հետո 51 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավոր։ «Ֆիորենտինան» չորրորդն է՝ 42 միավոր։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 3:0
Լուկա Ռանիերի, 59, Մոյզե Քին, 68, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.