19:20  ,  6 փետրվարի, 2025

Ֆորմուլա-1․ Ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդների տասնյակը

2025 թվականի մրցաշրջանում Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդը կլինի աշխարհի չեմպիոն, «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, որը կստանա 65 միլիոն դոլար, հաղորդում է Racingnews365-ը։

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 65 միլիոն դոլար

2. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ 60 միլիոն դոլար

3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 34 միլիոն դոլար

4-5. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ 20 միլիոն դոլար

4-5. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 20 միլիոն դոլար

6. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 15 միլիոն դոլար

7-8. Կառլոս Սայնս («Ուիլյամս»)՝ 10 միլիոն դոլար

7-8. Պիեր Գասլի («Ալպին»)՝ 10 միլիոն դոլար

9. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս»)՝ 8 միլիոն դոլար

10-11. Նիկո Հյուլկենբերգ («Կիկ-Զաուբեր»)՝ 7 միլիոն դոլար

10-11. Էստեբան Օկոն («Հաաս»)՝ 7 միլիոն դոլար

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում