22:22  ,  2 փետրվարի, 2025

«Արսենալն» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»՝ 5:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում 5:1 հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ 55-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, սակայն մեկ րոպե անց Միկել Արտետայի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց գանացի կիսապաշտպան Թոմաս Փարթին։ 62-րդ րոպեին «Արսենալի» առավելությունը մեծացրեց անգլիացի կիսապաշտպան Մայլզ Լյուիս-Սքելին։ Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ անգլիացի հարձակվող Իթան Նվաներին։

«Արսենալը» 50 միավորով երկրորդն է, «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է՝ 41 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 5:1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 2, Թոմաս Փարթի, 56, Մայլզ Լյուիս-Սքելի, 62, Կայ Հավերց, 76, Իթան Նվաների, 90+3 - Էրլինգ Հոլանդ, 55

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news