12:09  ,  2 փետրվարի, 2025

Հանդբոլի ԱԱ․ Այսօր տիտղոսը կվիճարկեն Խորվաթիայի եւ Դանիայի հավաքականները

 Հանդբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում փետրվարի 2-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ֆորնեբու արվարձանում տեղի կունենա եզրափակիչը։

Տիտղոսը կվիճարկեն Խորվաթիայի եւ Դանիայի հավաքականները։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում խորվաթները 31:28 հաշվով հաղթել էին ֆրանսիացիներին։

Ֆորնեբուում տեղի ունեցած մյուս կիսաեզրափակիչում Դանիայի թիմը 40:27 հաշվով պարտության էր մատնել պորտուգալացիներին։

Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի թիմերը կվիճարկեն բրոնզե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print