12:09 2 փետրվարի, 2025Հանդբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում փետրվարի 2-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ֆորնեբու արվարձանում տեղի կունենա եզրափակիչը։
Տիտղոսը կվիճարկեն Խորվաթիայի եւ Դանիայի հավաքականները։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում խորվաթները 31:28 հաշվով հաղթել էին ֆրանսիացիներին։
Ֆորնեբուում տեղի ունեցած մյուս կիսաեզրափակիչում Դանիայի թիմը 40:27 հաշվով պարտության էր մատնել պորտուգալացիներին։
Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի թիմերը կվիճարկեն բրոնզե մեդալները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.