11:35  ,  20 հունվարի, 2025

AusOpen. Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Անցած տարի այս մրցաշարի տիտղոսը նվաճած իտալացի թենիսիստը 1/8 եզրափակիչում 6:3, 3:6, 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 28 րոպե։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի եւ աշխարհի 42-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենի դիմակայության հաղթողը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News