11:35 20 հունվարի, 2025Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Անցած տարի այս մրցաշարի տիտղոսը նվաճած իտալացի թենիսիստը 1/8 եզրափակիչում 6:3, 3:6, 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 28 րոպե։
Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի եւ աշխարհի 42-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենի դիմակայության հաղթողը։
AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.