22:23  ,  19 հունվարի, 2025

«Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Իպսվիչին» եւ հաղթեց 6:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ֆիլ Ֆոդենը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մաքեյթին։

«Մանչեսթեր Սիթին» 38 միավորով չորրորդն է, «Իպսվիչը» 18-րդ տեղում է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Իպսվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:6 

Ֆիլ Ֆոդեն, 27, 42, Մատեո Կովաչիչ, 30, Ժերեմի Դոկու, 49, Էրլինգ Հոլանդ, 57, Ջեյմս Մաքեյթի, 69

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում